Array ( [mr_id] => 88713 [mr_node] => 77686 [mr_media] => 77627 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77627 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77627.jpg [media_name] => erazahan-poxoci-axb-672x400.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-29 16:04:11 )
Facebook Instagram Youtube
Աղբի վերացման ռեակտորի գործարկմամբ կարելի է ստանալ գազ կամ էներգիա
Դավիթ Դավթյանը Գերմանիայից է բերել կատալիզատորները: Մնացածը ինքն է պատրաստել: Առաջարկում է սա օգտագործել բազմաբնակարան շենքերում: Ստանալ էլեկտրականություն և դրանով աշխատեցնել, օրինակ՝ վերելակը:

Դավիթ Դավթյանն է: 8 ամիս առաջ Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել է հայրենիք, սկզբում հարազատ համայնքում՝ Աբովյանում, հետո եթե հաջողություն ունենա, նաև հանրապետությունում լուծելու է աղբի խնդիրը: Որոշել է աղբի վերացման ռեակտորի գործարկմամբ ստանալ գազ կամ էլեկտրաէներգիա:

Դավիթ Դավթյանը Գերմանիայից է բերել կատալիզատորները: Մնացածը ինքն է պատրաստել: Առաջարկում է սա օգտագործել բազմաբնակարան շենքերում: Ստանալ էլեկտրականություն և դրանով աշխատեցնել, օրինակ՝ վերելակը:

Քաղաքապետարանը տարածք է հատկացրել շախմատի դպրոցում, որտեղ էլ կնստեն աշխատակիցները: Երբ աղբը կուտակվի քաղաքի X կետում համակարգչի էկրանին տեսախցիկների օգնությամբ կերևա, աշխատակիցներն էլ կիմանան: Համայնքը կայանի ստեղծման համար գումար չի ծախսել:

Այսօր աղբը ռեակտորի մեջ գցելու համար երեխաները ստացան նվերներ: Երբ հաստատվի նախագիծը յուրաքանչյուր աղբամանի կողքին կլինեն շաքարաքլորներ՝ աղբը գետնին չգցողներին պարգևատրելու համար: