Ոչ թե աղբ, այլ թափոն: «Էկո-թաղամաս» նախագծի հեղինակները հիշեցնում են, որ ցանկացած տեսակի աղբ ենթակա է վերամշակման, հետևաբար ոչ թե աղբ է, այլ թափոն, այն պետք է տեսակավորել: 7 ամիս տևած փորձնական ծրագրի հեղինակները դավիթաշեն վարչական շրջանում բնակիչներին տարբեր գույնի տոպրակներ էին հատկացրել, որ թափոններն աղբամանում հայտնվելուց առաջ տեսակավորվեն և տարվեն վերամշակման:
Էկո-թաղամաս ծրագրի նպատակը բնակչությանն իրազեկելն է, որ ոչ մի թափոն, որը ենթակա է վերամշակման չհայտնվի աղբավայրում: Դավիթաշենում գործող տնտեսվարողներին էլ ծրագրի հեղինակները հորդորել են հավաքել ստվարաթղթի թափոններ: 3 ամսվա ընթացքում հաջողվել է վերամշակման հանձնել 20 տոննա ստվարաթուղթ :
Հաջորդ փուլում նախատեսվում է ներգրավել կենտրոն վարչական շրջանը: Մտադիր են նաև էկո-թաղամասը դարձնել՝ էկո-մարզային և թափոնների տեսակավորում իրականացնել Մայրաքաղաքից դուրս: