Array ( [mr_id] => 88715 [mr_node] => 77693 [mr_media] => 63518 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 63518 [media_album] => 7 [media_path] => media/2016/11/63518.jpg [media_name] => 4d9b65dc37f30dc38dc0395a0cbf031a.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-11-22 17:37:57 )
Facebook Instagram Youtube
Մեջլիսը ցրելու պաշտոնական հիմնավորմանն Ադրբեջանում չեն հավատում
Ադրբեջանի նախագահն արտահերթ խորհրդարան ընտրելու համար իրեն ավելի հարմար ժամանակ չէր կարող ընտրել: Հիմա ընդդիմադիր երևացող գործիչների վարկանիշը ցածր է, կուսակցություններում ներքին առճակատում է սկսվել:

Ադրբեջանում ոչ ոք չհավատաց Մեջլիսը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու պաշտոնական պատճառաբանությանը, թե պատգամավորները չեն հասցնում նախագահի բարեփոխումների հետևից: Ընդդիմության ամենաազդեցիկ դեմքը, որին մի քանի տարի Ալիևը պահեց բանտում, այս որոշման հիմքում երկու պատճառ է տեսնում:

Ադրբեջանական մեդիան առանց ակնարկների, ուղիղ տեքստերով քննարկում է՝ նախագահ է դառնալու նախագահի կինը: Նախապատրաստական թոփ քայլերից մեկն էլ Մեհրիբան Ալիևայի ռուսաստան այցն էր, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը:

Պատգամավորական մանդատը գրավ դնելուց մինչև մասշտաբային կոռուպցիոն գործարքներ ու կաշառակերություն: Այսպիսի սկանդալներում պարբերաբար հայտնվող պատգամավորներն ավելի են խորացնում Ալիևների բացասական իմիջը, որից հիմա նրանք փորձում են ազատվել:

Ադրբեջանի նախագահը խոսում է երիտասարդ ու ակտիվ պատգամավորներին մեջլիս ուղարկելու մասին: Երիտասարդ ակտիվիստները արդեն ասում են՝ եկել է իրենց առաջադրվելու ժամանակը: Եթե նրանց հաջողվի խորհրդարան անցնել, Ադրբեջանի մեջլիսը կարող է ավելի սկանդալային դառնալ:

Ադրբեջանի նախագահն արտահերթ խորհրդարան ընտրելու համար իրեն ավելի հարմար ժամանակ չէր կարող ընտրել: Հիմա ընդդիմադիր երևացող գործիչների վարկանիշը ցածր է, կուսակցություններում ներքին առճակատում է սկսվել:

Եվ միջազգային հետքաննող մեդիա-կազմակերպությունները հազիվ թե դադարեն բացահայտել իրական Ադրբեջանը: Այդ երկրից վտարված ու հալածված լրագրողներն ու իրավապաշտպանները ևս չեն պատրաստվում հավատալ փոփոխություններին ու լռել այն ամենի մասին, ինչը փորձում է թաքցնել ու քողարկել նախագահը: