Array ( [mr_id] => 88712 [mr_node] => 77695 [mr_media] => 77636 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77636 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77636.jpg [media_name] => զինվոր.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-29 17:17:53 )
Facebook Instagram Youtube
Պատգամավորն առաջարկում է 10 մլն դրամ վճարելու դեպքում զինծառայությունը դարձնել մեկ ամիս
Նախագծի հեղինակն էլ նշում է, որ ինքն այդպիսով երիտասասարդներին հնարավորություն է տալիս մնալ երկրում:

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը զինծառայությանը վերաբերող օրինագիծ է դրել շրջանառության մեջ, որը դեռևս քննարկման ոչ մի փուլ չի անցել ու արդեն աղմուկ է բարձրացրել: Պատգամավորն առաջակում է արագացված կարգով ծառայություն՝ փողի դիմաց: Այսինքն՝ նորակոչիկը ծառայի ընդամենը մեկ ամիս, վճարի 10 միլիոն դրամ ու ստանա զինգրքույկ: Օրինագիծը քննադատողները պնդում են, որ սա սոցիալական անարդարություն է առաջացնելու, երբ ծառայելու են միայն փող չունեցողները: Նախագծի հեղինակն էլ նշում է, որ ինքն այդպիսով երիտասասարդներին հնարավորություն է տալիս մնալ երկրում: