Array ( [mr_id] => 88722 [mr_node] => 77697 [mr_media] => 77640 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77640 [media_album] => 10 [media_path] => media/2019/11/77640.png [media_name] => agn-shenq-634x445.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-30 13:19:45 )
Facebook Instagram Youtube
ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումը
ԱԳՆ-ն նկատել է՝ դիպուկահարի կրակի հետևանքով տեղի ունեցած միջադեպին չի նախորդել իրավիճակի որևէ լարում:

  
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումը, որի հետևանքով ծանր վիրավորում է ստացել Արցախի ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը: ԱԳՆ-ն նկատել է՝ դիպուկահարի կրակի հետևանքով տեղի ունեցած միջադեպին չի նախորդել իրավիճակի որևէ լարում, ինչը ի ցույց է դնում, որ ադրբեջանական կողմից առկա է հրադադարը խախտելու միտումնավոր փորձ: 

Նման միջադեպերը լրջորեն վնասում են խաղաղ գործընթացին և հակասում խաղաղության համար նպաստավոր միջավայր ձևավորելու շուրջ պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Անգամ ներքաղաքական նոր զարգացումների պայմաններում Ադրբեջանը պետք է հավատարիմ մնա իր հանձնառություններին: 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացվելիք հերթական նախարարական հանդիպմանն ընդառաջ տեղի ունեցած այս միջադեպն ավելի է ընդգծում հրադադարի ամրապնդման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման առաջնահերթությունը, այդ թվում՝ համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով: