Array ( [mr_id] => 88734 [mr_node] => 77702 [mr_media] => 77646 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77646 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77646.jpg [media_name] => 349.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-30 14:15:25 )
Facebook Instagram Youtube
Լոնդոնի կենտրոնական կամրջի վրա վնասազերծված ահաբեկչի գոտին կեղծ էր
Ահաբեկիչը Լոնդոնի ամենահայտնի կամուրջներից մեկի վրա դանակով հարվածեց 5 հոգու: 2-ին փրկել չհաջողվեց: 3-ը դեռ վերակենդանացման բաժանմունքում են: Անցորդները չեն վախեցել, հարձակվել ու տապալել են մարդասպանին, խլել դանակը նրա ձեռքից ու սպասել ոստիկանությանը:

Ոստիկանները ժամանելուն պես ահաբեկչի վրա մահապարտի գոտի են նկատել ու տեղում նրան գնդակահարել են: Պարզվել է՝ գոտին կեղծ էր:

Ժամեր անց պարզվել է ոչնչացված ահաբեկչի ինքնությունը: 28-ամյա պակիստանցի Օսման Խանը հենց ահաբեկչություն իրականացնելու համար 7 տարի առաջ դատապարտվել էր, նա ալ-Կաիդայի անդամ էր, բայց անցած տարի նրան ազատ էին արձակել: Դեպքի վայրում գտնվող մարդկանց իրավապահները տարհանել են, տեղում հարցաքննել են բոլոր ականատեսներին: Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդհատել է նախընտրական արշավը ու վերադարձել աշխատավայր:

Իսկ սա Հաագան է: Լոնդոնի դեպքից մի քանի ժամ հետո Նիդեռլանդներում տեղի է ունեցել նույնը: 40-ից 45 ամյա տղամարդը, որին այդպես էլ չեն գտել, դանակով հարձակվել է անչափահասների վրա, վիրավորել 3-ին: Զոհեր չկան: