Array ( [mr_id] => 88749 [mr_node] => 77704 [mr_media] => 77648 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77648 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77648.jpg [media_name] => Ani S - qreairavakan.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-30 16:38:14 )
Facebook Instagram Youtube
Օշականի 32-ամյա բնակիչը վթարի է ենթարկվել առևանգած մեքենայով
Երիտասարդները գողություններ են կատարել գեղեցկության սրահներից, ռեստորանից ու խանութներից:

Ոստիկանությունը կաշառք ստանալու պահին բերման է ենթարկել ոստիկանության Արմավիրի բաժնի թույլտվության համակարգի տեսուչին: Նա քաղաքացու ապօրինի հրազենը օրինականացնելու համար պահանջել էր 55 հազար դրամ կաշառք: 25 հազար դրամը ստանալուց հետո ԱԱԾ-ն և Ոստիկանությունը բռնել են տեսուչին: Ոստիկանության ծառայողը ձերբակալվել է։

Ոսկեվազ գյուղում մեքենան առևանգողը վթարի է ենթարկվել նույն մեքենայով: «ՎԱԶ 2106» ավտոմեքենան առևանգել էլ վարսավիրանոցի դիմացից: Ճանապարհին կորցրել էր կառավարումն ու բախվել բետոնե արգելապատնեշին: Օշականի 32-ամյա բնակչին տեղափոխել են հիվանդանոց, մեքենան էլ՝ ոստիկանության հատուկ տարածք:

Գողություններ գեղեցկության սրահներից, ռեստորանից ու հագուստի խանութներից: Ոստիկանները բացահայտել են գողությունների 5 դրվագ, որոնք կատարել են 27 և 21 տարեկան երևանցիներ: Նրանք խոստովանական ցուցմունք են տվել: