Array ( [mr_id] => 88747 [mr_node] => 77705 [mr_media] => 77649 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77649 [media_album] => 1 [media_path] => media/2019/11/77649.jpg [media_name] => Nane - Ashxarhi cuycer copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-11-30 16:40:37 )
Facebook Instagram Youtube
Ցույցեր և բախումներ՝ Իրաքում, Կոլումբիայում, Չիլիիում և Վրաստանում
Իրաքում ցուցարարները պահանջում են քաղաքական ամբողջ էլիտայի հրաժարականը: Կոլումբիայում կառավարությունը հանդիպումներ է իրականացնում սոցիալական տարբեր խմբերի հետ: Չիլիում ցուցարարները պահանջում են սահմանադրության փոփոխություններ: Վրաստանում ոստիկանությունն ազգային գրադարանի դիմացից բերման է ենթարկել 6 ցուցարարի:

Իրաքում արյունալի բախումների ֆոնին երկրի վարչապետը հայտարարեց, որ մտադիր է հրաժարական տալ, բայց ցույցերը չդադարեցին: Հայտարարությունից ժամեր անց արդեն յոթ զոհ և երկու տասնյակից ավելի վիրավոր կա: Ցուցարարները մտադիր են շարունակել պայքարը, պահանջում են քաղաքական ամբողջ էլիտայի հրաժարականը: Հոկտեմբերին սկսած ցույցերում զոհվել է 400 մարդ:

Կոլումբիայում ցուցարարների թիվն ու նրանց պահանջներն աճում են: Իրավիճակը լարվեց, երբ ոստիկանության գործողությունների հետևանքով 18-ամյա ցուցարար մահացավ: Կոլումբացիները բողոքում են սոցիալական պայմաններից և կոռուպցիայի դեմ կառավարության անգործությունից: Իշխանությունը փորձում է երկխոսել քաղաքացիների հետ, կառավարության անդամները հանդիպումներ են կազմակերպում ուսանողների, գործարարներ և այլ խմբերի հետ:

Չիլիում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր են նետում, իրավապահներն էլ պատասխանում են արցունքաբեր գազով և ջրցան մեքենաներով: Այստեղ մեկ ամսից ավելի շարունակվող ցույցերի պատճառը մետրոյի ուղեվարձի թանկացումն էր, որն արդեն չեղարկվել է: Հիմա ցուցարարները սոցիալական անհավասարության և իրենց խոսքով բռնապետական սահմանադրության դեմ են պայքարում: Ցույցերի սկզբից կա 24 զոհ, մոտ 3 հազար վիրավոր և 6 հազար ձերբակալված:

Հարևան Թբիլիսիում կրկին անհանգիստ է: Ընդդիմությունը կրկին արգելափակել էր խորհրդարանի մուտքերն ու փորձում էր տապալել նիստը, բայց իշխող կուսակցության պատգամավորները նիստից 5 ժամ առաջ հասել էին խորհրդարան ու տապալել ընդդիմադիր ցուցարարների պլանները: Ցուցարարների մեկ այլ խումբ էլ հավաքվել էր ազգային գրադարանի շենքի մոտ: Վեց քաղաքացու բերման են ենթարկել: