Բոլոր տեղերում տեսադիտարկման համակարգեր ունենք, երեք տեսակի կապ ունենք, զինատեսակների մասով ավելի հզորացել ենք: Դիրքապահները չեն մանրամասնում՝ ինչ է նշանակում այդ հզորացումը: Արցախի եւ Հայաստանի ղեկավարները ծանոթացել են արդիականացված զինատեսակներին եւ սարքավորումներին: Դրանց շնորհիվ դիրքապահները վստահ վերահսկում են հակառակորդի բոլոր շարժերը: Նոր սպառազինության հարցում մանրամասներին անդրադառնալուց ձեռնպահ է մնում վարչապետ Փաշինյանը: Իսկ ահա առաջնագծում սոցիալ-կենցաղային բարեփոխումները թվարկում է մանրամասն:
Այդպես պետք է լինի նաեւ ծառայությունն ավարտելուց հետո: Առաջիկա տարիներին Արցախում կլուծվի գործող, և զորացրված սպայակազմի բնակարանային խնդիրը:
Բարեփոխումները նկատելի են նաեւ զորքերի մշտական տեղակայման վայրերում: Սննդի կազմակերպման նոր ձեւն արդեն ներդրվել է զորամասերում: Անվտանգության հարցերն էլ վերանայվում են՝ հակառակորդի սպառնալիքներին համահունչ:
Բարեփոխումները շարունակվելու են, առաջնագծում կայացած խորհրֆդակցությանը ընդգծել է Հայաստանի վարչապետը: Դա նաեւ իրավիճակն է պարտադրում: ՊԲ ամփոփագրի համաձայն՝ այս շաբաթ հակառակորդը Արցախի դիրքերի ուղղությամբ 3500 կրակոց է արձակել, ինչը վերջին ամիսների համար աննախադեպ մեծ թիվ է: