Նախքան տոնական միջոցառումները՝ հարգանքի տուրքն է. հիշում են նրանց, ովքեր իրենց կյանքը չեն խնայել ծառայողական պարտքը կատարելիս կամ հայրենիքը պաշտպանելիս: Հատված Ապա՝ հաշվետվությունն է: Լեւոն Մնացականյանն արդյունքները բավարար է գնահատում, բայց անելիքներ էլ տեսնում է: Նպատակն անփոփոխ է:
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար՝ Բակո Սահակյանը ոստիկանության 6 ծառայողի «Երախտագիտության» մեդալով պարգևատրվեց: Նախագահ Սահակյանը: Ոստիկանությունը պետք է շարունակի բարեփոխումները նույն ոգով, համոզված է նախագահ Սահակյանը:
Հայաստանյան գործընկերների շնորհավորանքները ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատարն է փոխանցում: Արցախի ոստիկանության հետ բազմաստիճան համագործակցությունը փաստ է. պատրաստ են այն խորացնել ու զարգացնել:
Օրվա առթիվ Արցախի ոստիկանները շնորհավորանքներ են ստացել նաեւ տեղի գործընկերներից: