Array ( [mr_id] => 88769 [mr_node] => 77719 [mr_media] => 77662 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77662 [media_album] => 1 [media_path] => media/2019/12/77662.jpeg [media_name] => 37.jpeg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-12-02 13:11:35 )
Facebook Instagram Youtube
Ռուսաստանը կշարունակի աջակցել ղարաբաղյան կարգավորման գործընթացին
Հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է և մշտապես գտնվում է Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում։

Այսօր սկսվում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցն Ադրբեջան: Բաքու մեկնելուց առաջ հայտարարություն է տարածել Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել ղարաբաղյան կարգավորման գործընթացին: Հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է և մշտապես գտնվում է Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում։ Ընդգծելով, որ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով, հայտարարությունը նշում է, որ Ռուսաստանը շարունակելու է հակամարտության լուծմանն աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում և պետությունների հետ երկխոսության միջոցով՝ հաշվի առնելով Ռուսաստանի սերտ հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ: