Array ( [mr_id] => 88786 [mr_node] => 77733 [mr_media] => 77666 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77666 [media_album] => 1 [media_path] => media/2019/12/77666.jpg [media_name] => 1024px-Kapan_general_view.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-12-02 16:01:06 )
Facebook Instagram Youtube
Կապանը` երիտասարդական կենտրոն. Ամփոփվել է ՀՀ 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք մրցույթը
Հայտ էին ներկայացրել Արմավիրը, Կապանը, Հրազդանը, Գավառը և Գորիսը:

Կապանը` երիտասարդական միջոցառումների կենտրոն: Ամփոփվել է Հայաստանի 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք մրցույթը: Հայտ էին ներկայացրել Արմավիրը, Կապանը, Հրազդանը, Գավառը և Գորիսը: Կազմկոմիտեի նախագահ Գևորգ Լոռեցյանի խոսքով` երիտասարդական մայրաքաղաքի ընտրության համար հաշվի են առնվել առաջադրված քաղաքների օպտիմալ ռեսուրսները:

Մրցույթն ամփոփելիս բոլոր 5 քաղաքները դիտարկվել են տարբեր տեսանկյուններից: 

Հաղթող քաղաքը որոշվել է կարճ հաղորդագրության քվեարկությամբ և հայտերի փորձագիտական գնահատմամբ: Փորձագետներն այցելել են հայտատու քաղաքների մարզական, մշակութային և ժամանցային հաստատություններ ու ծանոթացել երիտասարդութանն ու երիտասարդական կազմակերպություններին: 

Անցասծ տարի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք էր ճանաչվել Վանաձորը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նպատակ ունի տեղական, հանրապետական ու միջազգային մակարդակում արդյունավետ երիտասարդական քաղաքականություն մշակել: