Array ( [mr_id] => 88800 [mr_node] => 77739 [mr_media] => 77672 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77672 [media_album] => 1 [media_path] => media/2019/12/77672.png [media_name] => adamand-634x445.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-12-02 17:05:55 )
Facebook Instagram Youtube
Ադամանդի վերամշակման մեծ և հզոր արտադրամաս՝ Աբովյանում
«Էյ Դի էմ Դայմոնդսը» ընկերությունն արել է 3.5 միլիոն դոլարի ներդրում, ունի ավելի քան 120 աշխատակից:

«Էյ Դի էմ Դայմոնդսը» ադամանդի վերամշակման մեծ և հզոր արտադրամաս է հիմնել Աբովյանում: Նախկին «Սիրիուս» գործարանի մասնաշենքի 3000 քմ տարածքում ադամանդագործական ընկերության նոր արտադրամասն է: Ընկերությունը պատրաստվում է եկող տարի դառնալ Հայաստանում խոշորագույնը իր ոլորտում:  

Ընկերության հիմնադիրներ՝ Արտակ և Արմեն Բաղիկյաններ եղբայրները, և հնդիկ գործարարները նախատեսում են արտադրամասը  վերածել հյուրանոցի, և այդպես ներգրավել ադամանդագործությամբ զբաղվող օտարերկրյա ընկերություններին:

Գործարանն այսօր արդեն ունի 120-ից ավելի աշխատակից:  Նախատեսվում է նրանց թիվը հասցնել 700-ի, աշխատանք առաջարկել նաև հաշմանդամություն ունեցող մասնագետներին:

Ծրագրի իրականացման համար կատարվել է 3 ու կես միլիոն դոլարի ներդրում: Ընկերությունը արտահանման ծավալը 2020-ին կհասցնի 100 մլն. դոլարի: Ըստ տնօրենի՝ դրա բոլոր նախադրյալները կան: