Array ( [mr_id] => 88793 [mr_node] => 77741 [mr_media] => 77674 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77674 [media_album] => 1 [media_path] => media/2019/12/77674.jpg [media_name] => image_750x_5dac0d56e919d.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-12-02 17:12:39 )
Facebook Instagram Youtube
Բարձրագույն խումբ. «Լոռին» տարին կավարտի 1-ին տեղում
3 թիմ հետապնդում է վանաձորյան թիմին:

Վանաձորում Լոռին մրցակցին հաղթեց 8-0 հաշվով: Սակայն հաղթանակն ավելի գեղեցիկ եւ նշանակալի դարձրեց վանաձորյան թիմի հարձակվող Ջոնել Դեսիրեն: Հայիթիի ազգային հավաքականի ֆուտբոլիստը Երեւանի դարպասն ուղարկեց 5 գնդակ՝ դառնալով հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ պենտրատրիկ գրանցած առաջին ֆուտբոլիստը:

Երեւանը կրեց 15-րդ անընդմեջ պարտությունը եւ շարունակում է առանց միավորի եզրափակել մրցաշարային աղյուսակը: Այս հաղթանակի շնորհիվ Լոռին 28 միավորով գլխավորեց աղյուսակը:

Վանաձորյան թիմին կարող էր շրջանցել Արարատ-Արմենիան, սակայն Հայաստանի գործող չեմպիոնը ոչ-ոքի խաղաց Ուրարտուի հետ: Խաղն ավարտվեց 0-0 հաշվով:

Հաղթանակի դեպքում Լոռիի կարող էր շրջանցել նաեւ Արարատը, սակայն ընթացիկ մրցաշրջանի հայտնությունը 0-2 հաշվով պարտություն կրեց Նոայից: Ընդ որում, Նոան 71-րդ րոպեից խաղում էր 10 հոգով: Այդպես՝ Արարատն էլ բաց թողեց առաջատարին հավասարվելու եւ տարին 1-ին հորիզոնականում փակելու հնարավորությունը:

Շիրակն էլ արտագնա խաղում պարտվեց Գանձասար-Կապանին եւ ձեռքից բաց թողեց միավորներով Լոռիին հասնելու հնարավորությունը: Վանաձորյան թիմը տարին ավարտեց 1-ին տեղում: Հայաստանի առաջնությունում թիմերը պայքարի կվերադառնան երեք ամսից: