Գեղամ Գևորգյանին բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողի հարցը պրովոկացիոն թվաց: Իշխան Թովմասյանին շշուկներ են հասել, թե Կրթության նախարարը հայտարարել է, որ դասադուլին մասնակցած ուսանողները բուհը չեն ավարտի:
Ուսանողները Արայիկ Հարությունյանի ու դասախոսների հանդիպումն էլ հիշեցին: Ուսանողները դժգոհ են: Ռեկտորի տպավորությամբ հետաքրքրվեցին:
Ռեկտորի պաշտոնակատարի հետ հանդիպումից ուսանողները դժգոհ են: Գոհ են Գեղամ Գևորգյանի մոտեցումից , բայց ոչ պատասխաններից: Ուսանողները պայքարը շարունակելու են: Չորեքշաբթի կհանդիպեն «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ: Հետո կխնդրեն հանդիպում խորհրդարանական մյուս երկու ուժերի հետ: