Array ( [mr_id] => 88801 [mr_node] => 77744 [mr_media] => 77676 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77676 [media_album] => 1 [media_path] => media/2019/12/77676.jpg [media_name] => 18519_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-12-03 11:56:27 )
Facebook Instagram Youtube
Վարչապետն անթույլատրելի է համարել ԼՂ խնդրին կրոնական բնույթ հաղորդելը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Ալ Սաֆադիին:

Հորդանանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել ղարաբաղյան հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելը և տարբեր միջազգային հարթակներում այդ համատեքստում ներկայացնելը: Այման աս-Սաֆադին համաձայնել է վարչապետի դիտարկմանը և կարևորել խաղաղ կարգավորումը: Նիկոլ Փաշինյանը առանձնակի կարևորել է տնտեսական կապերի խորացումը: 

Հորդանանի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ժամանակ, խոսելով Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ սպասվող հանդիպման մասին, Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է բանակցային գործընթացին հարիր միջավայրի կարևորությունը: 

Թուրքիայի ԱԳ նախարարությունը Հայաստանին մեղադրել է հայ-թուրքական օրակարգը ձախողելու մեջ ու կրկին սահմանի բացումը կապել է ղարաբաղյան կարգավորման հետ: ԱԳ նախախարը շեշտել է՝ գործընթացը տապալել է Թուրքիան, ու հիմա փորձում է կեղծել մի բան, որին բոլորն են ականատես եղել: 

Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ Թուրքիան, Հայաստանը շրջափակելով, Ադրբեջանին անվերապահ աջակցելով, իր հռետորաբանությամբ ու գործողություններով շարունակում է մնալ Հայաստանի անվտանգության սպառնալիք: