Array ( [mr_id] => 88815 [mr_node] => 77750 [mr_media] => 77682 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77682 [media_album] => 1 [media_path] => media/2019/12/77682.jpg [media_name] => Davo Lavrov copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-12-03 14:17:17 )
Facebook Instagram Youtube
Սերգեյ Լավրովը հանդիպել է Ալիևի ու Մամեդյարովի հետ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարը հանդիպելու են դեկտեմբերի 4-ին՝ Սլովակիայում: Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո ասել է, որ կա փոխզիջման հասնելու հնարավորություն:

Ալիևի հետ հանդիպմանը Սերգեյ Լավրովը ղարաբաղյան կարգավորման հարցում ընդգծել է փոխադարձ վստահություն ստեղծող հումանիտար նախաձեռնությունների կարևորությունը:

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարը հանդիպելու են դեկտեմբերի 4-ին՝ Սլովակիայում: Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո ասել է, որ կա փոխզիջման հասնելու հնարավորություն:

Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու մասին խոսելով՝ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան հաշվի է առնում տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը խաղաղության պահպանման համար: Լավրովին նաև հարցրել են այսպես կոչված Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ու Արցախի ժողովրդի միջև շփման մասին:

Լավրովը հույս է հայտնել, որ վաղը ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում կհաջողվի ընդունել հնգակողմ հայտարարություն համանախագահ եռյակի, Հայաստանի և Ադրբեջանի անունից: