Դոնալդ Թրամփը Լոնդոն մեկնելուց առաջ ձևավորեց գագաթնաժողովի նյարդային մթնոլորտը:
Սա հակասությունների միայն աննշան մասն է: Հաջորդ խնդիրը Ռուսաստանն է: ՆԱՏՕ-ում այն վտանգ են համարում, որի դեմ պետք է քայլեր ձեռնարկել: Հատկապես վախեցած են Արևելյան Եվրոպայում, իսկ Ֆրանսիան սա անլուրջ է համարում:
Մակրոնը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի ուղեղը մահացել է, քանի որ անդամ երկրների միջև կոորդինացիան չի աշխատում: Սա դուր չի եկել Անգելա Մերկելին:
Ուղեղի մահվան արտահայտության առիթը Թուրքիան էր, որը ռուսական էս-400-ներ էր գնել՝ պառակտելով ամբողջ դաշինքը: Մակրոնին, իհարկե, էրդողանը պատասխանել էր:
Մակրոնը Էրդողանից բացատրություն է պահանջելու, նույնն անելու է նաև Հունաստանի վարչապետը Կիպրոսում թուրքերի անօրինական քայլերի համար: Լուրջ խնդիրներ ունեն նաև Գերմանիան ու Միացյալ Նահանգները: Թրամփը չի ուզում, որ ռուսները նոր գազատար կառուցեն ու եվրոպային ավելի շատ գազ վաճառեն: Գերմանիան, սակայն, պնդում է, որ այլընտրանք չկա: Հակասություններն այնքան շատ են, որ ՆԱՏՕ-ի 70-ամյակի տոնական հավաքը սպառնում է ավարտվել բացահայտ սկանդալներով: