Array ( [mr_id] => 88825 [mr_node] => 77755 [mr_media] => 59650 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59650 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59650.jpg [media_name] => Azgayin-joxov.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:02 )
Facebook Instagram Youtube
ԱԺ նիստ. Մեծամասնությունը դեմ է ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների պաշտոնները քաղաքականացնելուն
ԱԺ նիստում առաջարկվել է նոր ուղղություններով չվերթներն ազատել օդի տուրքից:

Ինչ պատահեց առաջինից երկրորդ ընթերցում, ինչու «Իմ քայլը» փոշմանեց: Երկուսուկես ամիս առաջ կողմ էր, որ ԱԱԾ-ի ու Ոստիկանության ղեկավարների պաշտոնները քաղաքականացվեն, հիմա դեմ է: Օրինագծի հեղինակ լուսավորականները հարցնում են` ինչու:

Էդմոն Մարուքյանին զարմացրեց հատկապես այն հիմնավորումը, որը վերաբերում է խորհրդարանական վերահսկողությանն ու ուժային կառույցների ղեկավարներին ԱԺ հրավիրելուն: 

ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագիծը կքննարկեն օրակարգի վերջում` դեռ պիտի ամբողջական տեսքի բերեն: Իսկ հիմա լսում են Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարին: Տաթևիկ Ռևազյանը եկել է մի նախագծով, որն առաջարկում է վերացնել օդի տուրքը` տասը հազարները, բայց միայն նոր ուղղություններով չվերթների համար: 

Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը տեղեկացրեց, որ հնարավոր է շուկա մուտք գործի հայակական նոր ավիաընկրություն, որն արդեն գրանցման հայտ է նրկայացրել: Պատրաստվում է ամառային սեզոնից իրականացնել չվերթներ 13 ուղղություններով: Տնտեսական հանձնաժողովի նախագահը պնդում է, որ նոր ավիաընկերության մուտքը լուրջ ռիսկեր է պրունակում արդեն գործող ավիաըկերությունների համար:

Հանձնաժողովի քննարկումներում ներկայացվել է ռիսկերի 4-էջանոց փաստաթուղթ: Տաթևիկ Ռևազյանը, սակայն, այդ քննարկմանը չէր ներկայացել: