Array ( [mr_id] => 88828 [mr_node] => 77758 [mr_media] => 77685 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77685 [media_album] => 1 [media_path] => media/2019/12/77685.jpg [media_name] => mailservice-5-4.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-12-03 15:53:59 )
Facebook Instagram Youtube
Զովաշեն բնակավայրի կենտրոնում կա ժամանցի սենյակ, մեծ սրահ, խոհանոց, գրադարան, դասասենյակ
Կոտայքի մարզի Ակունք համայնքի Զովաշեն բնակավայրում բնակվում է 180 մարդ, յոթ դպրոցականները հաճախում են հարևան գյուղի՝ Հատիսի դպրոց: Համայնքը ոչ դպրոց ուներ, ոչ էլ նախակրթարան:

6 ամսում գյուղով հավաքվեցին, բարերարների օգնությամբ Զովաշենում համայնքային կենտրոն սարքեցին: Թագուհի Օհանյանը նշում է, ապշած է գյուղացիների հյուրասիրությունից: 

Համայնքային կենտրոնը բացվեց երկու մուտքով: Նույն շենքի ետնամասը՝ խոհանոցը, ժամանցի սենյակը և մեծ սրահը մեծերի համար են, իսկ մյուս մասը երեխաներինն է՝ գրադարան, դասապատրաստման սենյակ: Կոտայքի մարզի Ակունք համայնքի Զովաշեն բնակավայրում բնակվում է 180 մարդ, յոթ դպրոցականները հաճախում են հարևան գյուղի՝ Հատիսի դպրոց: Համայնքը ոչ դպրոց ուներ, ոչ էլ նախակրթարան:

Մարզպետը ավելացրեց համայնքից աշխատակից կընտրեն և համայնքային բյուջեով նվազագույն աշխատավարձից մի փոքր բարձր աշխատավարձ կտրամադրեն, որ կազմակերպի կենտրոնի աշխատանքը: Բարերարները պատրաստ են համայնքում դպրոց կառուցելու դեպքում էլ աջակցել. 2 տարի կապահովեն աշակերտների գրենական պիտույքները:

Այս ծրագրի համար ծախսվել է 45 հազ. դոլար: 5 հազ. դոլարը կներդրվի Սևաբերդի դպրոցում՝ մի դասասենյակ համակարգիչներով ապահովելու համար: