Array ( [mr_id] => 88840 [mr_node] => 77760 [mr_media] => 77687 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77687 [media_album] => 1 [media_path] => media/2019/12/77687.jpg [media_name] => IMG_1560-600x400.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-12-03 17:05:12 )
Facebook Instagram Youtube
Վիվասել ՄՏՍ-ի և Ֆուլերի շնորհիվ Մրգավետի Մհերյանների ընտանիքն այժմ ունի քարե տուն
12 տարի վագոն-տնակում ապրող Մհերյանների երազանքը քարե տուն ունենալն էր:

Ընտանիքի հայրը փորձել է տուն կառուցել, բայց առօրյա ծախսերն ու հոգսերը թույլ չեն տվել: Մհերյանների երազանքն իրականացել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորների աջակցությամբ:

Բնակարանամուտը նշելու համար բնակարանաշինության ծրագրի ավելի քան տասնամյա գործընկերները Արարատի մարզի Մրգավետ գյուղում են: 

Գործընկերները վստահ են, որ այս նախաձեռնության շնորհիվ հաջողվել է վաղվա օրվա հանդեպ լավատեսություն և վստահություն փոխանցել մարդկանց:

Այս գործակցության շնորհիվ արդեն աջակցություն է ստացել 208 ընտանիք: