Array ( [mr_id] => 88847 [mr_node] => 77764 [mr_media] => 77691 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77691 [media_album] => 1 [media_path] => media/2019/12/77691.jpg [media_name] => 32066_gagik_tsarukyan_14_01_M.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-12-03 17:53:59 )
Facebook Instagram Youtube
Գագիկ Ծառուկյանի հետ ճեպազրույցը վերածվել է անսպասելի բացահայտումների
ԲՀԿ ղեկավարը պատմել է, ինչպես է Հայաստան հրավիրել միլիարդատեր գործընկերներ Աբու Դաբիի թագաժառանգի ու Արաբական Միացյալ էմիրությունների Ռոտանա հյուրանոցային ցանցի ղեկավարին, որից հետո ԱԺ-ում քննարկվել է օտարերկրյա ներդրումների խոչընդոտման մասին հայտարարությունը։

 

Գագիկ Ծառուկյանի հետ ճեպազրույցը վերածվեց անսպասելի բացահայտումների: ԲՀԿ ղեկավարը պատմեց, ինչպես էին իր հրավերով Հայաստան եկել միլիարդատեր գործընկերները՝ Աբու Դաբիի թագաժառանգը և Արաբական Միացյալ էմիրությունների Ռոտանա հյուրանոցային ցանցի ղեկավարը: Երկուսն էլ եկել էին այստեղ ներդրումներ անելու վճռականությամբ, նախատեսում էին կառուցել երկու հյուրանոց և հիվանդանոց՝ կարիքավորներին անվճար բուժելու համար: Ինչո՞ւ են միլիարդատեր գործընկերները կես ժամանոց հանդիպումից հետո որոշել մոռանալ ՀԱյաստանում ներդրում անելու մասին՝ Գագիկ Ծառուկյանը չմանրամասնեց: Միայն շեշտում է, որ նրանք համաձայն էին ցանկացած պայմանի, նույնիսկ առաջարկել են իրենց ծրագրերն իրագործել՝ վթարային շենքեր նորոգելով:

Ծառուկյանի ուշագրավ հայտարարությունից հետո քննարկում ծավալվեց ազգային ժողովում: Փորձեցին պարզել՝ բիզնեսի առջև խոչընդոտ դրվել է թե ոչ:

ԲՀԿ-ական Արման Աբովյանը ելույթը սկսեց խորհրդարանի մթնոլորտը գնահատելով: Ըստ նրա՝ ինֆորմացիայի արձագանքն ադեկվատ չէր:

Ազգային ժողովի փոխնախագահը համեմատեց Երևանն ու Աբովյանը: Ալեն Սիմոնյանի խոսքով, Աբովյանում երկար տարիներ բհկական քաղաքապետ է եղել, բայց արաբները մեծ հիվանդանոցներ չեն կառուցել:

Իրականում ինչ հանդիպում է եղել, ինչ են ցանկացել ներդրողներն ու վերջում ինչ է ստացվել: Մանրամասները ազգային ժողովի ամբիոնից հայտնեց Արփինե Դավոյանը: Քաղաքապետի և ներդրողների հանդիպումը եղել է կիրակի, անվճար հիվանդանոցի մասին էլ՝ ոչ մի խոսք:

Լրատվամիջոցները փորձեցին պարզաբանում ստանալ Երևանի քաղաքապետարանից: Խոսնակը վստահեցրեց, որ եթե ներդրումներն ու շինարարությունը համապատասխանում են քաղաքի զարգացման ծրագրին, բիզնեսի խոչընդոտ չի լինում։