Դաշնակցական երիտասարդները կրթության նախարարության դիմաց հանդիպման ակնկալիքով Կես ժամ սպասեցին նախարարին: Արձագանք չեղավ: Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում այդպես էլ չկայացավ: Նախարարությունը շարունակեց պնդել, որ պետք է պահպանել հանդիպման համար սահմանված ընթացակարգը: Երիտասարդները գրոհի անցան:
Ցուցարարները փորձեցին մտնել նախարարություն, բայց բախվեցին Ոստիկանական պատին: Սկսվեց քաշքշուկ:
Ներս չմտան, բայց նստեցին շենքի դռան դիմաց: Հայտարարեցին պերֆորմանս է առանց պետական ֆինանսավորման:
Ոստիկանները զգուշացրին՝ ցուցարարները 5 րոպե ունեն տարածքն ազատելու և հավաքը այլ վայրում անցկացնելու համար: Պահանջը չկատարելու դեպքում ֆիզիկական ուժ կգործադրեն :
Բախումից հետո ցուցարարները շենքի բակից դուրս եկան: Նստացույցը Վազգեն Սարգսյան փողոց հասավ:
Նախարարությունից արձագանք չեղավ: Կոչով հանդես եկավ ոստիկանությունը: Ցուցարարներին դարձյալ 5 րոպե տվեցին փողոցը ազատելու համար;
Երեկոյան 6-ին մոտ ոստիկանները ուժով բացեցին Վազգեն Սարգսյան փողոցը, երթևեկությունը վերականգնվեց: Ոստիկանությունը բերման ենթարկեց որոշ ցուցարարների:
Ոստիկանությունը հայտարարեց, որ բերման է ենթարկել 24 ցուցարարի: Նրանց հանդիպելու համար ցուցարարների խումբը քայլերթով շարժվեց ոստիկանության Կենտրոնի բաժնին: