Array ( [mr_id] => 88851 [mr_node] => 77767 [mr_media] => 77694 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77694 [media_album] => 1 [media_path] => media/2019/12/77694.jpg [media_name] => arm146485966519.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-12-04 13:03:22 )
Facebook Instagram Youtube
ՊՆ Գյումրիի ՌՈ բաժանմունքի նախկին պետը մեղադրվում է 22 մլն դրամ կաշառք վերցնելու համար
2014 թվականին նա իր ծանոթ, ՌԴ քաղաքացի Մարտիրոսովից կաշառք է վերցրել որդուն Ռուսաստանի իրավապահներին չհանձնելու համար:

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կալանավորվել է Գյումրիի ռազմական ոստիկանության բաժանմունքի նախկին պետը: Մուրադյանին մեղադրում են մոտ 22 միլիոն դրամ կաշառք վերցնելու համար: 2014 թվականին նա իր ծանոթ, Ռուսաստանի քաղաքացի Մարտիրոսովից կաշառք է վերցրել որդուն Ռուսաստանի իրավապահներին չհանձնելու համար: Հետախուզման մեջ գտնվող Ռուսաստանի քաղաքացուն նա պահել է իր առանձնատանը, կազմակերպել է նրա անձնագրում Հայաստանից ելքի կեղծ կնիք, հետագայում նաև Հայաստանի քաղաքացու անձնագիր և զին- գրքույկ տրամադրելու գործընթացները: 22 միլիոն դրամ կաշառքը ռազմական ոստիկանության պաշտոնյան ստացել է բանկային փոխանցումների միջոցով, մաս-մաս: