Այսօր ուշ երեկոյան Սլովակիայի մայրաքաղաքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները: Հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակում: Նախօրեին ղարաբաղյան հակամարտությունը Բաքվում քննարկել էր համանախագահ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա հույս էր հայտնել, որ հանդիպման ավարտին հնարավոր կլինի ընդունել հնգակողմ հայտարարություն: Անցած ամիս Ռուսաստանի ԱԳ նախարարը Հայաստանում էր: