Array ( [mr_id] => 88875 [mr_node] => 77774 [mr_media] => 77703 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77703 [media_album] => 1 [media_path] => media/2019/12/77703.jpg [media_name] => maxresdefault.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-12-04 15:25:06 )
Facebook Instagram Youtube
Դեկտեմբերի 2-ի մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները պահանջել են պարզել իրական հանգամանքները
Արթուր Աջամյանը մահացել էր դեկտեմբերի 2-ի առավոտյան զորամասի պահպանության տեղամասում դեռևս չպարզված հանգամանքներում: Նույն պահին վիրավորվել է Դավիթ Մելիքբեկյանը:

Մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները խորհրդարանի դարպասների մոտ պահանջում են պարզել՝ ինչ հանգամանքներում է մահացել իրենց որդին։ Արթուր Աջամյանը մահացել էր դեկտեմբերի 2-ի առավոտյան զորամասի պահպանության տեղամասում դեռևս չպարզված հանգամանքներում: Նույն պահին վիրավորվել է Դավիթ Մելիքբեկյանը: 

Բողոքի ակցիայի մասնակիցներին հանդիպեց ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանը: Պատգամավորը տեղեկացրեց, որ քրգործ է հարուցվել, որը կտա բոլոր հարցերի պատասխանները:

Արթուր Աջամյանի հարազատները պնդում են, որ իրենց որդու մահվան վարկածը սխալ է՝ նա ինքնասպան չի եղել: Հարազատների պնդմամբ՝ իրենց որդուն սպանել են: Բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցավ նաև Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը և հայտարարեց, որ իր համար կարևոր է ճշմարտության բացահայտումը:

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ առաջին րոպեից սկսած՝ իրավասու բոլոր մարմիններն ու ստորաբաժանումներն աշխատում են գործը բացահայտելու համար։

Ավելի ուշ ցուցարաներին հանդիպեց պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա հայտարարեց, որ Պաշտպանության հանձնաժողովը ներգրավվում է այս գործում, որից հետո զինծառայողի հարազատները հայտարարեցին, որ դադարեցնում են ակցիան:  

Դեպքի առիթով հարուցված քրեական գործը ոչ թե ինքնասպանության դրդելու հոդվածով է, այլ երկու կամ ավելի անձանց սպանության փորձի հատկանիշներով: Օրվա երկրորդ կեսին Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որի համաձայն կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննում, նշանակվել են փորձաքննություններ, զինծառայողներ են վկայի կարգավիճակում հարցաքննվել, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: