Array ( [mr_id] => 88873 [mr_node] => 77775 [mr_media] => 62421 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 62421 [media_album] => 7 [media_path] => media/2016/07/62421.jpg [media_name] => arm146235514789.JPG [media_type] => 0 [media_creation_date] => 2016-07-27 15:13:54 )
Facebook Instagram Youtube
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով. Թուրքիան ակտիվորեն ներգրավված է ներդաշինքային բոլոր սկանդալներին
Տեսախցիկների առաջ արտասովոր բաց երկխոսություն են սկսել Դոնալդ Թրամփն ու Էմանուել Մակրոնը:

ՆԱՏՕ-ի հավաքին Թուրքիայի նախագահը ակնհայտ դժգոհ հայացքով ընդունելությունների է մասնակցում: Նախ՝ Բուքինգեմյան պալատում: Հետո՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակում՝ սուրբծննդյան երգի տակ: Այդ ընթացքում տեսախցիկների առաջ արտասովոր բաց երկխոսություն են սկսել Դոնալդ Թրամփն ու Էմանուել Մակրոնը: Թրամփը ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան մասին Մակրոնի հայտարարությունը վիրավորական է որակել, Մակրոնն էլ Թրամփի ներկայությամբ վերահաստատել է իր կարծիքը՝ հունից հանելով Միացյալ Նահանգների նախագահին: 

Թուրքիան ՆԱՏՕ-ում իսկապես խնդիրներ է առաջացնում: Հիմա էլ սպառնում է տապալել Բալթյան երկրներին ու Լեհաստանին Ռուսաստանից պաշտպանող ծրագիրը, եթե ՆԱՏՕ-ն իր իսկ դաշնակից քրդերին ահաբեկիչ չորակի: 

Բուքինգեմյան պալատում էլ ընդունելության ժամանակ Մակրոնը Կանադայի ու Մեծ Բրիտանիայի վարչապետների հետ ծաղրել է Թրամփին: Երկրների ղեկավարները չեն նկատել, որ իրենց զրույցին հետևում են լրագրողները: