Array ( [mr_id] => 88868 [mr_node] => 77777 [mr_media] => 77704 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77704 [media_album] => 1 [media_path] => media/2019/12/77704.jpg [media_name] => 775871.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-12-04 15:44:09 )
Facebook Instagram Youtube
Սիմֆոնիկ նվագախումբը միաձուլել է Մայքլ Ջեքսոնի երգերն ու դասական երաժշտությունը
Դիրիժորը վստահեցնում է՝ հայկական տարբերակը մյուսներից տարբերվում է սիմֆոնիկ հնչողությամբ։

Չորս տարեկանից լսել է, իսկ այսօր առաջին անգամ 7-ամյա Գարիկն իր սիրած արտիստի ամենահայտնի երգերը կլսի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ 

Փոփի արքա Մայքլ Ջեքսոնի ու դասականի միաձուլումը նորություն չէ արտասահմանյան երաժշտասերների համար։ Հայաստանում այն առաջին անգամ փորձարկեց Սերգեյ Սմբատյանի ղեկավարած սիմֆոնիկ նվագախումբը։ Դիրիժորը վստահեցնում է՝ հայկական տարբերակը մյուսներից տարբերվում է սիմֆոնիկ հնչողությամբ։ 

Լեգենդար արտիստի որոշ ստեղծագործությունները գործիքավորելիս օգտագործվել է նույնիսկ դուդուկ։ 

Կազմակերպիչները խոստացան, որ դասական Ջեքսոնից հետո հայ հանդիսատեսը կլսի նաև այլ հայտնի փոփ-արտիստների ստեղծագործություններ։