1 ու կես ժամ հետո նախարարի հետ հանրային քննարկման օրակարգը խախտվեց: Շարունակությունն անսպասելի էր: Դաշնակցական Քրիստինե Վարդանյանը հարցեր տալուց հետո հեռացավ դահլիճից՝ հայտարարելով, որ նախարարին կլսի լայվով:
Այն, ինչ կատարվեց բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագծի հանրային քննարկման ժամանակ դաշնակցական երիտասարդների ակցիայի մի մաս դարձավ: Մինչև գնալը նախարարին փոխանցելու բան կար:
Հարցերի հեղինակը արդեն դահլիճում չէր, բայց նախարարը որոշեց հարցերին պատասխանել: Նախարարը ընդգծում է հայոց լեզվի հարցին անդրադարձել է նախկին հանդիպումների ժամանակ ու ելույթներում: Կարծում է՝ երիտասարդները կա՛մ չեն լսել, կա՛մ լսել են այն, ինչ ցանկացել են:
Քննարկումից հետո Արայիկ հարությունյանը անդրադարձավ երեկ չկայացած հանդիպմանը: Պարզաբանեց՝ հանդիպման չի իջել, որովհետև վստահ էր՝ դաշնակցական երիտասարդների համար հանդիպումը կարևոր չէր: Արայիկ Հարությունյանը պնդում է ՝ հանրային քննարկումներ ու հանդիպումներ եղել են և կլինեն, ցանկացողները կարող են մասնակցել: Ինքը հրաժարական չի տա: