Array ( [mr_id] => 88977 [mr_node] => 77836 [mr_media] => 77745 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 77745 [media_album] => 1 [media_path] => media/2019/12/77745.jpg [media_name] => 20191120035401.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-12-07 16:23:14 )
Facebook Instagram Youtube
ՏՏ մրցանակակիր Տակեո Կանադեն հանդիպել է Սլավոնական համալսարանի ուսանողների հետ
Արդեն տասը տարի համալսարանի ճապոնագիտության կենտրոնում ուսումնասիրում են լեզուն, մշակույթն ու պատմությունը:

Հայաստանյան այցի վերջին օրը Տակեո Կանադեն ասում է` հիացած ու տպավորված է Հայաստանի ներուժով: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակը ստացած ճապոնացի գիտնականին հատկապես տպավորել են երիտասարդ մասնագետները: 

Հայ-ռուսական համալսարանի ուսանողները գիտնականին ողջունեցին ճապոներեն: Արդեն տասը տարի համալսարանի ճապոնագիտության կենտրոնում ուսումնասիրում են լեզուն, մշակույթն ու պատմությունը: 

Տակեո Կանադեն հանդիպեց նաև ապագա ֆիզիկոսների ու մաթեմատիկոսների հետ: Նրա խոսքով, համալսարանի Վոլֆրամ լաբորատորիան այթի ոլորտի և կրթական կառույցի գործակցության հաջողված օրինակ է և միջազգային հարթակներում ևս կարող է լուրջ ասելիք ունենալ: 

Հրաժեշտից առաջ տեխնոլոգիաների և գիտության ոլորտում հեղափոխական բացահայտումներ արած գիտնականը հիշեցրեց` հաջողության հասնելու համար պետք է հետաքրքրասեր լինել, շատ հարցեր տալ ու չվախենալ մարտահրավերներից: