Array ( [mr_id] => 91584 [mr_node] => 79298 [mr_media] => 78943 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78943 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78943.jpg [media_name] => 71.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-18 20:56:07 )
Facebook Instagram Youtube
Առաջարկվում է ցեմենտի ներկրման տուրքը պահպանել մինչև դեկտեմբերի 31-ը
Կառավարությունն առաջարկում է 1 տոննա ցեմենտի համար սահմանված 14 հազար դրամ տուրքի ժամկետը երկարաձգել մինչև հուլիսի 1-ը:

Տնտեսական հանձնաժողովը նիստը սկսում է արտակարգ դրության պայմաններում: Ո՞ր նախագիծը կարդում են, պարզվում է՝ հեղինակը չկա, կամ էլ ուշանում է: Մեծ մասի քննարկումը հետաձգվեց կամ չեղարկվեց: Օրակարգում երկու հարց կա: 

Պետական տուրքը որոշվեց 14 հազար դրամ սահմանել՝ տնտեսվարողների համար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով։  Տուրքի սահմանումից հետո ցեմենտի ներկրումը կայունացել է, բայց խնդիրներ են առաջացել տնտեսվարողների մոտ: 

Կառավարությունը հենց դրա համար էլ առաջարկում է երկարաձգել տուրքի ժամկետը: Անհրաժեշտ է շուկայում մոնիթորինգ անել, երկու ամսում ոլորտը կարգավորող լրացուցիչ գործիքակազմ ներկայացնել: Իրանից ցածր արժեքով ներկրվող ցեմենտը կարող է սպառնալիք լինել տեղական տնտեսվարողների համար: 

Պատգամավորները որոշեցին հուլիսի 1-ի փոխարեն ցեմենտի ներմուծման պետական տուրքը պահպանել մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը։ Մինչև եկող տարվա դեկտեմբերի 31-ն էլ առաջարկում են դադարեցնել մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նոր թույլտվությունների տրամադրումը: 

Պատգամավորները մտահոգություն ունեն, որ նոր արգելքները կարող են լրացուցիչ խոչընդոտներ ստեղծեկ տնտեսվարողների համար:

Պատգամավորի պնդմամբ, դադարը հնարավորություն կտա ոլորտը արագ կարգավորել և  մետաղական նոր  հանքերի սեփականատարերերի համար ավելի ձեռնտու կլինի օրենսդրության փոփոխությունից հետո գործունեություն ծավալելը: 

Տնտեսական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց օրինագծին: Համարելով այն ոչ հրատապ: