Array ( [mr_id] => 91586 [mr_node] => 79300 [mr_media] => 78937 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78937 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78937.jpg [media_name] => 89482277_614729759371711_7342909301670805504_n.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-18 20:22:51 )
Facebook Instagram Youtube
Գյումրիում իրականացվում են ախտահանման լայնածավալ աշխատանքներ
Քլոր, ժավել, սպիրտային լուծույթներ. Գյումրիի քաղապետարանի կոմունալ ծառայությունն արդեն երկրորդ օրն է համատարած ախտահանում է իրականացնում:

Գյումրիի  ավտոմոբիլային պարկում առաջինն ախտահանում են  աղբատար մեքենաները՝  քլորի ու ժավելի լուծույթներով:

Աղբամանները նույնպես ախտահանվում են՝  նախ լվացվում են , հետո մշակվում  հատուկ նյութերով: 

Օրվա ընթացքում մի քանի անգամ էլ ախտահանվում են կանգառները:  

Պատասխանատուները վստահեցնեում են՝  ախտահանվում են քաղաքի գրեթե բոլոր հաստատությունների ու կառույցների  դռները, աստիճաններն ու հատակը: Մարզի բուժհաստատություններում տեսակցությունները սահմանափակված են,  դռների  բռնակներն էլ սպիրտային վիրակապերով են: