Array ( [mr_id] => 91587 [mr_node] => 79301 [mr_media] => 78941 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78941 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78941.jpg [media_name] => https___cdn.cnn.com_cnnnext_dam_assets_200108214800-coronavirus.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-18 20:42:47 )
Facebook Instagram Youtube
Հայերը՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում իրավիճակի մասին
Հայաշատ Գլենդելի կենտրոնական փողոցը սովարաբար խցանված է: Այս օրերին, սակայն, մեքենա գրեթե չկա:

 Փակ են դպրոցները, քոլեջները, ուսումնական բոլոր հաստատությունները: Ամբողջ Լոս Անջելեսում 24 ժամում վարակակիրների թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 110-ի: Դոնալդ Թրամփն անձամբ խնդրել է խանութները չգրոհել; 

Միացյալ Նահագներում սկսել են հնարավոր պատվաստանյութի փորձարկումները: 

Մեծ Բրիտանիան առանձնանում է խուճապի լիակատար բացակայությամբ: Խանութներում ոչ մի հերթ, արտակարգ ոչ մի կոշտ միջոցառում: 

Գերմանիայում աճում են հաստատված դեպքերը, սահմանները փակելու Եվրամիության ընդհանուր որոշումից հետո Գերմանիան հերթով փակեց իր սահմանները նաև հարևանների հետ: 

Հատկապես Բավարիայում ցուցանիշները աճում են: Նահանգում հայտարարվել է 14-օրյա արտակարգ դրություն: