Array ( [mr_id] => 91588 [mr_node] => 79302 [mr_media] => 78940 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78940 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78940.jpg [media_name] => outbreak-coronavirus-world-1024x506px.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-18 20:38:32 )
Facebook Instagram Youtube
Աշխարհում վարակվածների թիվը անցավ 200 հազարից
Միացյալ Նահանգներում կա մոտ չորսուկես հազար վարակված, 75 մահ

Դոնալդ Թրամփը ազդարարում է 15-օրյա հատուկ միջոցառումների ու ֆինանսական աննախադեպ ծրագրի սկիզբը: Բացի տնտեսության առանձին ճյուղերին ուղղվող միլիարդներից, Միացյալ Նահանգների յուրաքանչյուր բնակիչ կարող է ստանալ հազար դոլարի չեք: Մնում է պարզել, թե ով չունի դրա կարիքը օգնություն չտալու համար: 

Մեծ Բրիտանիայի վարչապետը կրկին վախեցրել է բրիտանացիներին՝ անզգուշաբար ասելով, որ վիրուսը երբեմն մահացու է: Անցած շաբաթ նա վախեցրել էր երկրի բնակչությանը՝ ասելով, թե վիրուսը հասնելու է բոլորի հարազատներին: Չնայած դրան, Մեծ Բրիտանիայում արտակարգ միջոցառումներ չեն ձեռնարկում ու խուճապ ընդհանրապես չկա: 

Իտալացիները պաշարման մեջ են: Ինքնամեկուսացման համազգային ռեժիմը, սակայն, ուրախ է անցնում: Մարդիկ երգում են օպերային արիաներ ու պետության հիմնը: 

Վենետիկը մաքրվել է: Զբոսաշրջիկ ու նույնիսկ տեղացի փողոցում չկա: Հանրահայտ ջրանցքներով նավակներ չեն անցնում, ջուրը դարձել է բյուրեղյա, ու հայտնվել են ձկներ, կարապներ և նույնիսկ՝ դելֆին:  

Ֆրանսիայում 100 հազար ոստիկան հսկում է համազգային կարանտինը: Նախագահ Մակրոնը վիրուսին պատերազմ է հայտարարել: Իրավապահները դրսում հանդիպողներին հարցուփորձ են անում, ուղարկում տուն: Չնայած բոլոր հավաստիացումներին, Փարիզի արվարձաններում գրոհել են խանութները: 

Ուկրաինայում էլ ընդդիմադիր պատգամավորի բերանը փորձել են փակել դիմակով, որ նա լռի: Չի հաջողվել: 

Եվ, իսպանիա: Այստեղ վարակվածների թիվը հասել է 12 հազարի: Տանը փակվածները պատշգամբներում ֆլեշ մոբ են կազմակերպել՝ ծափահարել են բժիշկներին: