Array ( [mr_id] => 91607 [mr_node] => 79306 [mr_media] => 78944 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78944 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78944.jpg [media_name] => Shaqe - Avagani.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-19 14:02:58 )
Facebook Instagram Youtube
Երևանի քաղաքապետը հորդորել է սոցպատասխանատվություն դրսևորել
Ընդդիմությունը Մարությանին քննադատել է բյուջեի թերակատարման համար:

Ոչ թե փակ, այլ ընդարձակ տարածքում, նիստերի դահլիճի փոխարեն՝ քաղաքապետարանի ճեմասրահում: Երևանի ավագանու անդամների մեծ մասը դիմակով է, քաղաքապետը՝ ոչ: Սոցիալական հեռավորությունը պահում է: 

Քաղաքապետը կրկնեց իր հորդորը՝ երևանցիներին կոչ անելով մտածել ոչ միայն իրենց, այլև դիմացինի մասին, պահպանել գրված ու չգրված բոլոր կանոնները: 

Ավագանու կազմում նորեկներ կան: «Իմ քայլի» երկու անդամ՝ մեկը Պավել Սարգսյան է՝ Հենրիկ Հարթյանի փոխարեն, մյուսը Հռիփսիմե Հունանյանը՝ մանդատից հրաժարված Արուսյակ Հարությունյանի փոխարեն: Քաղաքապետը կատակում է՝ նորերին կհասցնեն ճանաչել, երբ դիմակները հանեն: 

Սա ավագանու ամենահանդարտ պահն էր: Երևանի զարգացման անցած տարվա ծրագրի հաշվետվության քննարկմանը ընդդիմադիրները հիշեցին 100 ավտոբուսի գնման մրցույթը: Փետրվարին պետք է հայտարարված լիներ: Չկա: Ճշտում են՝ խոստումն ինչ եղավ: 

Ավելի թեժ լեզվակռվի թեմա դարձավ բյուջեի թերակատարումը: Ընդդիմադիրները պնդում են, որ այս կարգի թերակատարում քաղաքապետարանում երբեք չէր եղել:

«Լույսի» անդամը հետաքրքրվում է, թե պաշտոնյաներից գոնե մեկը գրավոր նկատողություն ստացե՞լ է ծրագրերը թերի կատարելու համար: 

Հայկ Մարությանը հունից դուրս եկավ, երբ Խաժակյանն ասֆալտապատումն էլ հիշեց, որը կատարվում է, ընդդիմադիրի պնդմամբ, առանց գնման մրցույթ հայտարարելու: 

Ավագանու ԲՀԿ անդամներն էլ Գետառի մաքրման վրա կենտրոնացան: Դրա համար 38 միլիոն դրամ է հատկացվել, Գետառն էլ կեղտոտ է մնացել: 

Մայրաքաղաքի զարգացման ծրագրի կատարողականն ընդունվեց: