Array ( [mr_id] => 91621 [mr_node] => 79307 [mr_media] => 78945 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78945 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78945.jpg [media_name] => Ani S - spanutyun copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-19 14:07:51 )
Facebook Instagram Youtube
Սպանություններ Երևանում և Տավուշում
Երևանի Եկմալյան 1/1 շենքի բնակարանի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի: Արծվաբերդում բժիշկները դեպքի վայրում երկու վիրավոր և մեկ դիակ են հայտնաբերել:

Վաղ առավոտյան՝ ժամը 5-ին, Եկմալյան 1/1 շենքի 7-րդ հարկի բնակարանի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի:

Նույն հարկում հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված մեծ թվով պարկուճներ: Մարմնի վրա եղել է հրազենից արձակված հետք:

Տանը եղել են սպանվածի տան անդամները ու անչափահաս երեխաները: Կրակոցից վնասվել է նաև տան դուռը: 

Կասկածյալը բերման է ենթարկվել և ձերբակալվել: Հարուցվել է քրեական գործ:

Երեկ գիշերն էլ՝ ժամը 10-ին սպանություն է կատարվել Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում: Բերդի բժշկական կենտրոնի բժիշկները դեպքի վայրում երկու վիրավոր և մեկ դիակ են հայտնաբերել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ մահացածը Այգեձոր բնակավայրի երիտասարդ է: Երկու վիրավորները նույն համայնքից են: Նրանց տեղափոխել են Բերդի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։