Array ( [mr_id] => 91603 [mr_node] => 79311 [mr_media] => 78948 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78948 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78948.jpg [media_name] => 9bcf390b034e9f5ef3eb5140acb6a9a3.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-19 14:58:51 )
Facebook Instagram Youtube
Պայթել են ԶԻԼ մակնիշի մեքենայի լիցքավորվող գազաբալոնները
Ըստ նախնական տեղեկության, պայթյունի հետևանքով տուժածներ չկան:

Արարատի մարզի Այնթապ-Արտաշատ ավտոճանապարհի` Մարմարաշենի շրջանաձև երթևեկության գոտու մոտ գտնվող գազալցակայանում պայթել են ԶԻL մակնիշի ավտոմեքենայի լիցքավորվող գազաբալոնները: Ըստ նախնական տեղեկության, պայթյունի հետևանքով տուժածներ չկան:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ գազալցակայանի աշխատակիցներն ու ավտոմեքենայի վարորդը փորձել են պայթյունի հետևանքով մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան հեռացնել դեպքի վայրից, սակայն նրանց չի հաջողվել, քանի որ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ժամանակին հասել են դեպքի վայր:

Իրավապահները պարզում են պայթյունի մանրամասները: