Array ( [mr_id] => 91619 [mr_node] => 79316 [mr_media] => 78953 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78953 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78953.jpg [media_name] => Zoro Varchapet Vostikanapet Ev AAC.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-21 13:30:00 )
Facebook Instagram Youtube
Ինչո՞ւ է Ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի պաշտոններում նշանակել ժամանակավոր պաշտոնակատարներին
Վարչապետն ընդունել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենին ու ոստիկանապետին: Նիկոլ Փաշինյանն ասել է, թե ինչո՞ւ է Ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի պաշտոններում նշանակել ժամանակավոր պաշտոնակատարներին։

ԱԱԾ տնօրենի և Ոստիկանապետի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին 6 ամսվա ընթացքում երկու համակարգերում շրջադարձային փոփոխություններ չեն կարողացել մտցնել, սակայն կարողացել են ի հայտ բերել համակարգերում եղած խնդիրները: 

Փաշինյանը հայտարարեց, որ ԱԱԾ-ում ու ոստիկանությունում աշխատում են պրոֆեսիոնալներ, սակայն երկու կառույցներն էլ ունեն լրջագույն բարեփոխումների կարիք: Ոստիկանության ու ԱԱԾ ղեկավարների հետ կառավարությունը պայմանավորվել է աչք չփակել այդ խնդիրների վրա: 

Փաշինյանը կարևոր համարեց, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն գործակցում են և անառողջ մրցակցության մեջ չեն: Նա հատկապես կարևոր համարեց, որ այդ երկու մարմինների նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը: Կառուցները պետք է լինեն զարգացող և երիտասարդները պետք է հերթ կանգնեն համակարգում աշխատելու համար: 

Փաշինյանը հայտարարեց՝ իր համար հատկապես կարևոր է, որ այս երկու կառույցները կայանան որպես պետական կառույցներ և նշանակումը չի կատարել քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: