Array ( [mr_id] => 91622 [mr_node] => 79317 [mr_media] => 63881 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 63881 [media_album] => 8 [media_path] => media/2016/12/63881.jpg [media_name] => 858974 (1).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-12-20 15:14:11 )
Facebook Instagram Youtube
Covid-19. Հարկային արձակուդ չի լին, կլինի օժանդակություն
Ինչպես է ՊԵԿ-ը մեղմելու հարկաբյուջետային քաղաքականության սպասվող դժվարությունները: Կառույցի ղեկավարն ասել է, թե ֆորսմաժորային ինչ իրավիճակներ կարող են լինել և ինչ գործիքներով է դրա դեմ պայքարելու կոմիտեն:

Հարկային արձակուրդ չի լինելու, լինելու է օժանդակություն, դա էլ այն ծրագրի շրջանակում, որի առաջին փուլի նախագիծը քննարկվել է կառավարությունում: 
ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ ամեն ինչ անում են, որ հարկային վարչարարությունը, հարկային վարքագիծը պահպանվի: Բոլոր զարգացումներին պատրաստ են: սինքրոն - Կան նաև ֆինանսական միջոցներ ներգրավելու թե աղբյուրներ, թե հնարավորություններ, որոնք կմեղմեն հարկաբյուջետային քաղաքականության՝ առաջիկայում սպասվող դժվարությունները: Դավիթ Անանյանը նշեց, որ հանրային ոլորտի պասիվ վիճակի պատճառով նվազել է ապրանքաշրջանառության ծավալը, ՀԴՄ կտրոններն էլ քչացել են:
Անդրադառնալով հարկային վարչարարությանը, Դավիթ Անանյանն ասաց, որ այն իրականացվում է նույն ծավալով ու նույն խստությամբ: Այս մասով թիրախավորված են խոշորները: