Array ( [mr_id] => 91625 [mr_node] => 79318 [mr_media] => 78954 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78954 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78954.jpg [media_name] => Manu KB Brifing.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-21 13:43:45 )
Facebook Instagram Youtube
Գնաճ և մակրոտնտեսական կայունություն․ ԿԲ-ն մշտադիտարկում է տնտեսության և ֆինանսական շուկաների զարգացումները
Կենտրոնական բանկի թեժ գծին առաջին օրերին եղել է մոտ չորս հարյուր զանգ: Այսօր արդեն զանգերն ու հարցերը պակասել են:

ԿԲ-ն ամենօրյա ռեժիմով մշտադիտարկում է տնտեսության ու ֆինանսական շուկաների զարգացումները, քննարկում այլընտրանքային սցենարներ, թե ինչպիսի զարգացումներ կարող են լինել: Մարտի 17-ին կենտրոնական բանկը նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այս պահին կենտրոնական բանկը վստահեցնում է, որ չկա նաև գնաճ:

Հայկական դրամի ու ռուսական ռուբլու արժեզրկումը նույնպես այս պահին կենտրոնական բանկը ռիսկային չի համարում: Գլխավոր դրամատունը շարունակում է լողացող փոխարժեքի քաղաքականությունը:

Այս պահին Կենտրոնական բանկը չունի վիճակագրություն, թե քանի հաճախորդի վճարումներ են բանկերն ու վարկային կազմակերպությունները սառեցրել: Կազմակերպությունների մեծ մասը ընտրել է իր հաճախորդների հետ անհատական աշխատելու տարբերակը:

Կենտրոնական բանկի թեժ գծին առաջին օրերին եղել է մոտ չորս հարյուր զանգ: Այսօր արդեն զանգերն ու հարցերը պակասել են: Բանկերն ու հաճախորդները կապի մեջ են: Կենտրոնական բանկը նաև կոչ է անում հնարավորինս արագ վերադարձնել հին թղթադրամները, անել առևտուր, որպեսզի դրանք հասնեն դրամատուն ու փոխարինեն նորերով՝ վիրուսի հնարավոր տարածման նվազեցման համար: Կամ անել առցանց վճարումներ: