Array ( [mr_id] => 91626 [mr_node] => 79319 [mr_media] => 78955 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78955 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78955.jpg [media_name] => NOro Arcax Virus copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-21 14:00:47 )
Facebook Instagram Youtube
Արցախում կորոնավիրուսի կանխարգելման համար հատուկ միջոցառումների իրականացման աշխատանքներն ակտիվացել են
Ստեղծված վիճակում տնտեսվարողների բեռը թեթևացնելու նպատակով Արցախի ներդրումային և գյուղաջակցության հիմնադրամները վարկային արձակուրդ են հայտարարում:

Արցախում կորոնավիրուսի դեպք չի գրանցվել: Երկրի նախագահին վստահեցնում են՝ առողջապահության նախարարությունը անհրաժեշտ նյութերի մի քանի ամսվա պաշար ունի պահեստներում, որը շարունակում է լրացվել: 
Կանխարգելիչ աշխատանքների շրջանակում Արցախի բոլոր անցագրային կետերում բժիշկները հերթապահում են շուրջօրյա: Ախտանշան ունեցողների մուտքն ու ելքը արգելվում է, մյուսների տեղաշարժը՝ միայն անձը հաստատող փաստաթղթերով: Սահմանափակումներ է կիրառում նաև արտգործնախարարությունը:

Պաշտպանության նախարարությունը ևս ակտիվացրել է կանխարգելիչ աշխատանքները: Պաշտպանության բանակում արտաքին միջավայրի հետ շփումները հասցվել են նվազագույնի:

Ստեղծված վիճակում տնտեսվարողների բեռը թեթևացնելու նպատակով Արցախի ներդրումային և գյուղաջակցության հիմնադրամները վարկային արձակուրդ են հայտարարում:

Քննարկումների ավարտին կառավարությունը ընդունեց որոշումը: Խնդիրը կորոնավիրուսի մուտքը կանխարգելելն է, ներթափանցման դեպքում՝ պատրաստ լինելը:

Զանգվածային միջոցառումների շարքում պաշտոնապես արգելված չեն նախընտրական հանդիպումները: Սակայն թեկնածուների մեծ մասն արդեն անցել է բացօթյա հանդիպումների կամ քարոզարշավը տեղափոխել է վիրտուալ տիրույթ: