Array ( [mr_id] => 91627 [mr_node] => 79320 [mr_media] => 78956 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78956 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78956.jpg [media_name] => Arpi Virus Herahar Usucum copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-21 14:04:53 )
Facebook Instagram Youtube
Հեռավար ուսուցման առաջարկվող հարթակները՝ դասը ոչ թե դպրոցում է, այլ տանը
Առցնաց բացատրում են դասը, հանձնարարություններ տալիս, տնայինները ստուգում, անգամ՝ մատյան լրացնում:

Դասը ոչ թե դպրոցում է, այլ տանը: Անահիտ Չիբուխչյանի դասերն արդեն մեկ շաբաթ հեռավար են: Առցնաց բացատրում է դասը, հանձնարարություններ տալիս, տնայինները ստուգում, անգամ մատյան է լրացնում: Տարրական դասարանների ուսուցչուհին ամեն ինչ համակարգչի ու հեռախոսի միջոցով է անում: 

Հեռավար ուսուցման համար տիկին Չիբուխչյանը Զում ծրագիրն է օգտագործում: Տեխնիկական դժվարություններ լինում են: Երեխաները ծրագրին դժվարությամբ են միանում: Ուսուցչուհին հաճախ մեսինջեր ու սկայպ է օգտագործում:

Դասերը օնլայն են նաև համալսարաններում: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի փոխդեկանն էլ է օնլայն: 

Անահիտ Մենեմշյանը վստահեցնում է՝ աշխատանքը արդյունավետ է: Ոգևորված են և դասախոսները, և ուսանողները: Տարբեր առարկաների դեպքում դասախոսները տարբեր մոտեցում ու տեխնոլոգիաներ են օգտագործում:

Ծրագրերը շատ են, սահմանափակումներ գրեթե չկան: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով դրանք կիրառելն է դժվար: Խնդիրները տեխնիկականից բացի նաև հոգեբանական են: 

Հեռավար ուսուցման համար, Սամվել Մարտիրոսյանն առանձնացնում է հարմար ու արդյունավետ երեք հարթակ:

Սամվել Մարտիրոսյանը չի բացառում, որ տեխնիկական խնդիրներն ավելանան մեծ թվով այցելությունների պատճառով: Հեռահար ուսուցման ծրագրերն այս օրերին մեծ պահանջարկ ունեն ոչ միայն Հայաստանում այլև՝ ամբողջ աշխարհում: