Array ( [mr_id] => 91640 [mr_node] => 79321 [mr_media] => 78966 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78966 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78966.jpg [media_name] => Alla B. Gyumri Herahar copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-21 16:34:43 )
Facebook Instagram Youtube
Հեռավար ուսուցում Գյումրիում
Աշակերտները ոգևորությամբ են մասնակցում առցնաց դասերին։

Գյումրիի 7-րդ դպրոցի 4-րդ դասարանցիներն օնլայն են: Ուսուցչուհին մաթեմատիկայի բարդ խնդիր է բացատրում: Շիրակի մարզի դպրոցականների համար հեռավար ուսուցումը առօրյայի մի մասն է դարձել: Ուսուցիչներն ամեն օր դասն անցկացնելու ավելի արդյունավետ գործիքներ են գտնում: 

Առցանց մեկ դասաժամի տևողությունը 30 րոպե է: Աշակերտները տեղեկատվական նոր տեխնոլոգիաները կիրառում են մեծ ոգևորությամբ: 

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետի տվյալով՝ հեռավար ուսուցման չանցնելու դեպքում, մանկավարժները դասերն անցկացնում են աշակերտների տանը՝ փոքր խմբերով:

Խոսքը մարզի ծայրամասային համայնքների մասին է, որտեղ աշակերտների թիվը չի գերազանցում 10-ը: