Array ( [mr_id] => 91635 [mr_node] => 79328 [mr_media] => 78962 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78962 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78962.jpg [media_name] => Shaqe - pashtonakan lratvutyun.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-21 16:09:51 )
Facebook Instagram Youtube
Covid-19․ Հայաստանի, արտասահմանի ու առողջապահական հարցերով գործում է 3 թեժ գիծ
Կորոնավիրուսակիրները բուժվում են նաև երկու մարզի 5 բուժկետերում։ Կընդլայնվի ՀՀ-ԻԻՀ թույլատրելի ապրանքների և հումքատեսակի ցանկը։ Վրաստանի տարածքում բեռնատարների համար կան նոր կարգավորումներ։ Բժշկական համալսարանը 1 ամսով հետաձգում է ուսման վարձի վճարումը։

 Պարետատունը տեղեկացնում է, որ այս պահից 24 ժամյա ռեժիմով գործում է երեք թեժ գիծ: Հայաստանի, արտասահմանի ու առողջապահական հարցերի համար: 

Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներն արդեն բուժում են ստանում ոչ միայն Նորքի ինֆեկցիոնում, այլև եկու մարզի հինգ բուժհաստատություններում: Առողջապահության նախարարության տվյալով՝ այդ հաստատություններում ևս պացիենտներ կան: Չի բացառվում, որ հիվանդանոցների թիվն աճի, և մարտավարությունը փոխվի: 

Արտադրական ընկերությունների բնականոն աշխատանքի կազմակերպումը պարետատան նիստի գլխավոր հարցերից մեկյն էր: Օրակարգում Հայաստանի և Իրանի միջև թույլատրելի ապրանքների և հումքատեսակի ցանկը ընդլայնելն է: Ուշադրության կենտրոնում էին նաև տարեցներին, փոստատարներին, ՏՏ գործիքները կիրառելուն վերաբերող խնդիրները: 

Խստացվում է բեռնատարների վերահսկողությունը, որոնք վերջին 14 օրվա ընթացքում եղել են կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկ ունեցող երկրներում: Սահմանվել են նոր կարգավորումներ Վրաստանի տարածքում բեռնատարների համար: Ռիսկային երկրներում եղած վարորդներն ուղեկցվելու են մի անցակետից մյուսը: 

Բժշկական համալսարանը մեկ ամսով հետաձգում է ուսման վարձի վճարումը: Վերջին վճարման օր է սահմանվել հունիսի 25-ը: Համալսարանի ուսանողների համար սահմանվում է արձակուրդային շրջան՝ մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը: Արտակարգ դրության հնարավոր երկարացման դեպքում բոլոր ամբիոնները կանցնեն առցանց ուսուցման: