Array ( [mr_id] => 91636 [mr_node] => 79329 [mr_media] => 78963 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78963 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78963.jpg [media_name] => Shaqe Aj Artahert Nist.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-21 16:14:25 )
Facebook Instagram Youtube
ԱԺ-ն քննարկում է քրեական և վարչական օրենսգրքերի փոփոխությունները
Այս փուլում օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունում են՝ միաձայն: Մինչև երկրորդ ընթերցում քննարկում կլինի ԱԺ պետաիրավական հանձնաժողովում:

Օրենքը պետք է ընդունել, և հրատապ՝ առաջին հերթին դա էր ընդգծում կառավարության ներկայացուցիչը: Շտապ գրված օրինագծերի փաթեթով առաջարկվում է պատասխանատվության ենթարկել այն անձանց, որոնք չեն ենթարկվի մեկուսանալու, ինքնամեկուսանալու պահանջին: Պատիժը կարող է լինել և վարչական, և քրեական: Տուգանքից մինչև ազատազրկում: 

Պատգամավորները կողմ են խստացման, բայց առաջարկում են ազատարզրկման դրույթը վերանայել: Պնդում են, որ 5 տարին շատ է: Հատկապես, որ խոսքը անզգուշությամբ զանգվածային հիվանդացում առաջացնելու մասին է: Կառավարության ներկայացուցիչ փոխնախարարը չբացառեց, որ ժամկետը փոխվի մինչև երկրորդ ընթերցում: 

Պատգամավորները կենտրոնացան նաև լրատվամիջոցներին ու, առհասարակ, տեղեկության հրապարակման սահմանափակումներին: Կառավարությունն առաջարկում է տուգանել իրավաբանական ու ֆիզիակական այն անձանց, որոնք արտակարգ դրության ժամանակ կխախատեն տեղեկության հրապարակման ու տարածման սահմանափակումները : Նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 300-ապատիկի չափով: Պատգամավորները պահանջում են որոշակիություն մտցնել ձևակերպման մեջ:

Այս փուլում օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունում են՝ առանց միջամտության: Միաձայն: Մինչև երկրորդ ընթերցում քննարկում կլինի պետաիրավական հանձնաժողովում: Վերջնական ընդունումը՝ երկուշաբթի: