Array ( [mr_id] => 91638 [mr_node] => 79330 [mr_media] => 78964 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78964 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78964.jpg [media_name] => Avetis - Yerevani poxqaxaqapet copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-21 16:17:40 )
Facebook Instagram Youtube
Երևանում բազմաբնակարանների մուտքերը, աղբատարները, վերելակներն ախտահանվում են
Վարակի դեմ պայքարի շրջանակում երթուղայիններն ու ավտոբուսները քիչ են, վարորդները ջերմաչափվում են։

Հանրային տրանսպորտն այս օրերին քիչ է աշխատում: Ուղևորատար մեքենաների մի մասը երթուղի դուրս չի գալիս: քաղաքապետարանը 2 պատճառ է նշում: Նախ 60-ն անց վարորդներն են շատ, որոնց քաղաքապետարանը հորդորել է մնալ տանը, որպես ռիսկային խումբ: Երկրորդ՝ ուղևորներն են քիչ:
Ուղևորատար մեքենաների վարորդները մինչև երթուղի դուրս գալը պարտադիր ջերմաչափվում են: Քաղաքապետարանը հետևում է, որ տրանսպորտային միջոցներն ամեն օր առանց բացառության ախտահանվեն: Մաքրվում են նաև մետրոյի վագոնները:

Ախտահանվում են նաև բազմաբնակարան շենքերի մուտքերը, վերելակներն ու աղբատար խողովակները: Քաղաքապետրանը գործակցում է համատիրությունների հետ: Խանութների աշխատողներին՝ հորոդորել են պարտադիր դիմակ կրել: Պոլիկլինիկաները բաց են և առաջնային օղակների բժիշկները պատրաստ են օգնել մարդկանց: Երևանի պոլիկլինիկաներում գործում են նաև ռենտգեն կաբինետներ, ցուցում ստացած քաղաքացիները ռենտգեն կանցնեն անվճար: