Array ( [mr_id] => 91650 [mr_node] => 79332 [mr_media] => 78968 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78968 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78968.jpg [media_name] => Nane - ashxar koronavirus copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-21 16:43:10 )
Facebook Instagram Youtube
Covid-19․ Աշխարհը կորոնավիրուսի ճիրաններում
Լավ լուրերը միյան Չինաստանից են․ 3-րդ օրն անընդմեջ երկրում վարակի դեպքեր գրանցվել են միայն նոր ժամանած օտարերկրացիների շրջանում:

Եվրոպայում կորոնավիուսի մահաթիվն անցավ 6 հազարը: Առաջին եռյակում՝ Իտալիա, Իսպանիա և Գերմանիա: Կարանտինային խստացված ռեժիմը և սահմանների արգելափակումը վարակի նվազման միտում չեն գրանցում: Մեծ Բրիտանիայում փակվել են հանրային սննդի օբյեկտները: 

Երկրի կառավարությունը դիմել է թոշալառու 65 հազար բուժաշխատողների, խնդրել վերադառնալ աշխատանքի: Ֆրանսիայում էլ՝ Փարիզից մինչև Լիոն մարդիկ պատշգամբներից ծափահարել և շնորհակալություն են հայտնել բուժաշխատողներին:

Նիդեռլանդներում խորհրդարանում անցկացվող քննարկման ժամանակ առողջապահության նախարարն ուշագնաց է եղել, ինչից հետո որոշել է հրաժարական տալ: 

Մեր տարածաշրջանում համավարակի կենտրոնը շարունակում է մնալ Իրանը: Այնտեղ 20 հազարից ավելի վարակակիր կա: Երկրի նախագահը նամակով դիմել է ամերիկայի ժողովորդին՝ միացյալ նահանգների կառավարությունից պատասխան պահանջելու և պատժամիջոցները վերացնելու համար: 

Վրաստանում 47 վարակակիր կա: Երկրում արտակարգ դրություն է սահմանվել մինչև ապրիլի 21-ը: Ադրբեջանում վարակակիրների պաշտոնական թիվը 44 է: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկրների հատկացրել է COVID-19-ի 1,5 միլիոն լաբորատոր թեստ և հայտարարել. որ չծխելը, չխմելը և առողջ սնունդ օգտագործելը կարող է նվազեցնել վարակվելու ռիսկը: Կազմակերպության նախագահը սթափության կոչով դիմել է երիտասարդներին: 

Եվ լավ լուրերը կրկին Չինաստանից են: Երրորդ օրն անընդմեջ երկրում վարակի դեպքեր գրանցվել են միայն նոր ժամանած օտարերկրացիների շրջանում: