Array ( [mr_id] => 91652 [mr_node] => 79336 [mr_media] => 78972 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78972 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78972.jpg [media_name] => HPG9vWXUt8.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-22 16:07:21 )
Facebook Instagram Youtube
Հրապարակվել է աշխատավայրում հակավիրուսային գործողությունների ուղեցույց
Ուղեցույցով գործատուից առաջնահերթ պահանջվում է աշխատավայրն ապահովել ձեռքերը լվանալու և չորացնելու միջոցներով, ջրով, օճառով, ալկոհոլային հիմքով ախտահանիչներով և եռաշերտ դիմակներով:

Անհրաժեշտ է օրը երկու անգամ չափել յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունը՝   անձնական ջերմաչափներով: Օրվա մեջ երկու անգամ ախտահանել տարածքը՝ դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման բոլոր մակերեսները: Ախտահաման համար կիրառել քլոր, սպիրտ  և այլ  ախտահանիչ նյութեր: Աշխատանքային հագուստը պահել   հանդերձապահարաններում:  Խորհուրդ է տրվում նաև հնարավորինս սահմանափակել ներգնա և արտագնա գործուղումները:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուղեցույցի համաձայն աշխատավայրերում պետք է նվազեցնել աշխատակցների, հատկապես բազմազավակ մայրերի, 60 տարեկանից բարձր, շաքարային դիաբետով, սրտանոթային, շնչառական կամ այլ խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց քանակը և հնարավորության դեպքում նրանց աշխատանքը կազմակերպել տանից:

Ըստ ուղեցույցի, աշխատավայրում վարակի կասկածով աշխատակից ունենալու դեպքում անհապաղ զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ, անմիջապես ախտահանել  տարածքը, իսկ  մեկուսացված անձանց հրահանգել  հեռավար աշխատանքի: