Array ( [mr_id] => 91653 [mr_node] => 79337 [mr_media] => 78974 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78974 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78974.jpg [media_name] => thumbnail-tw-20200317062812-3327.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-22 16:19:55 )
Facebook Instagram Youtube
Աշխարհի երկրների ղեկավարները կոչ են անում խուճապի չմատնվել
Միացյալ նահանգների արդեն բոլոր նահանգներում կան հաստատված դեպքեր:

Ամենալուրջ վիճակը Նյու Յորք նահանգում է, որտեղ պաշտոնապես հաստատվել է մոտ 7 հազար դեպք: Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը բրիֆինգի ժամանակ վիճել է ԷՆԲԻՍԻԻ լրագրողի հետ, որը հարցրել է, թե ինչ ուղերձ ունի Թրամփը վախեցած ամերիկացիներին:

Իտալիայի կառավարությունը պաշտոնապես հաստատել է, որ միայն մեկ օրում մահացել է 793 մարդ: Սա նոր հակառեկորդ է: Զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5 հազարի: Վարակված են 53 հազարը, բուժվել՝ 6 հազարը: Ռուսաստանի օդատիեզերական ուժերը մասնագետներ ու դեղամիջոցներ են ուղարկել իտալացիներին:

Եվրոպայում վարակվածների թվով Իտալիային հաջորդում է Իսպանիան, կառավարության տվյալով կա հաստատված 25 հազար դեպք: Զոհերը 1300 են:

Իրանում վարակի տարածման ինտենսիվությունը նվազում է: Մեկ օրում հաստատվել է 996 դեպք: Պաշտոնական տվյալով նաև 24 ժամում մահացել է 123 մարդ: Այս թվերը նախորդ օրերի համեմատ նվազման միտում ունեն: Նովրուզի առիթով հոգևոր առաջնորդը ուղերձ է հղել:

Մյուս հարևանների մասին: Վրաստանում դեպքերն արդեն 54-ն են, Թուրքիայում մոտ հազար և 21 զոհ, Ադրբեջանում էլ՝ 53 վարակված և մեկ զոհ: Ալիևը հատուկ ուղերձ է հղել՝ պայքարին հատկացրել է իր տարեկան աշխատավարձը ու հազացել հենց այն պահին, երբ ժողովրդին կոչ էր անում կասկածի դեպքում դիմել բժշկի: