Array ( [mr_id] => 91654 [mr_node] => 79338 [mr_media] => 78973 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78973 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78973.jpg [media_name] => unnamed.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-22 16:14:58 )
Facebook Instagram Youtube
Արցախում ախտահանվում է մարտական հերթապահության ռազմական տեխնիկան
Արցախում ուժերն ու հնարավորությունները կենտրոնացնում են՝ կորոնավիրուսի մուտքը կանխարգելելու համար:

Միջոցներ են ուղղվելու նաեւ համավարակի անուղղակի հետեւանքները կրող տնտեսվարողներին աջակցելուն: Մյուս բոլոր դեպքերում հրահանգված է ծախսերը վերահսկել, տնտեսել:

Ասվածը չի վերաբերում Պաշտպանության բանակին: Զինուժի կարիքները հոգալու համար կարվի անհրաժեշտը եւ առանց ուշացման. նախագահի հանձնարարականն է:

Նաեւ կապահովվի ալկոգելի մատակարարումը: Այս օրերին ամենապահանջված ախտահանիչի արտադրություն են սկսել Արցախում: Մատակարարելու են առաջին հերթին բանակին:

Լրացվում են նաեւ անհատական պաշտպանիչ միջոցների պաշարները: Զգալի մասը կլինի տեղական արտադրության:

Հատուկ ստուգում է անցնում դիրքեր մեկնող հերթափոխը: Պարտադիր բուժզննման ժամանակ արդեն նաեւ նոր մարտահրավերն են հաշվի առնում: Ախտահանվում է նաև մարտական հերթապահության մեջ ներգրավված ռազմական տեխնիկան և սպառազինությունը։